ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 2019 թվականի N 788-Ա
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ԱՌՍՏԱՄՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Անի Առստամյանին 2019 թվականի հունիսի 20-22-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` II Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվելու և Մինսկում կայանալիք կրթության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Հարությունյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, ճանապարհածախս) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Անի Առստամյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 19
Երևան