ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2019 թվականի N 800-Ա
i
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «Անչափահասների կողմից ծնողներից մեկի հետ արտասահման մեկնելու, ապօրինի մեկնման դեպքում անչափահասներին վերադարձնելու մեխանիզմների, երեխայի` երկու ծնողների հետ շփման իրավունքը կարգավորող ԱՊՀ մասնակից-պետությունների օրենսդրությունը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանի` 2019 թվականի հունիսի 27-29-ը Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Մանուկյանի` Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 20
Երևան