Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2019 թվականի N 803-Ա

 

i

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 4-ը Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 20-ի

N 803-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՍԻՆԳԱՊՈՒՐ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (պատվիրակության

                         ղեկավար)

 

    Օ. Ալավերդյան      - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների

                         քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության

                         վարչության պետ

 

    Ն. Ավետիսյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրանսֆերային

                         գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի

                         պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2019
N 803-Ա
Որոշում