ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2019 թվականի N 807-Ա
ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` 2019 թվականի հունիսի 25-29-ը գործուղել Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)` «Արևելյան գործընկերություն» շրջանակներում ֆիզիկատեխնիկական ինստիտուտի միջազգային համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Շուկայի վերահսկողություն» թեմայով դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Կոտոլյանի` Լատվիայի Հանրապետություն (Ռիգա) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լատվիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 24
Երևան