040.0233.120500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2000 թվականի N 233
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով համահայկական առաջին խաղերի կազմակերպման ու անցկացման դրական փորձը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համահայկական երկրորդ խաղերը 2001 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպելու ու անցկացնելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համահայկական երկրորդ խաղերի նախապատրաստման և անցկացման ծրագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
մայիսի 12-ի N 233 որոշմամբ
ԿԱԶՄ
i
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար (կազմկոմիտեի նախագահ)
Ի. Զաքարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի
նախագահի տեղակալ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
տեղակալ
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ռ. Զարգարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության
և գրահրատարակչության վարչության պետ
Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
Ա. Մելիք-Շահնազարյան - Կուբայի Հանրապետությունում և Մեքսիկայի
Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
Ա. Գրիգորյան - Հայաստանում քրիստոնեության պետական կրոն
հռչակման 1700-ամյակի տոնակատարության
կազմակերպման պետական հանձնաժողովի
քարտուղար
Վ. Առաքելյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտի ռեկտոր
Թ. Պետրոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
կառավարման և տեղական ինքնակառավարման
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության սպորտի վարչության
պետ
Գ. Գևորգյան - «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն
Հ. Աշուղյան - բեմադրող
Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի խորհրդական (կազմկոմիտեի
պատասխանատու քարտուղար)
Ս. Աբրահամյան - ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
(համաձայնությամբ)
Տ. Նաղդալյան - Հանրային հեռուստառադիոընկերության
խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
(կազմը խմբ. 22.02.01 թիվ 126, լրաց. 30.04.01 թիվ 368, 25.07.01 թիվ 673 որոշումներ)