ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 հունիսի 2019 թվականի N 824-Ա
 
 i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող և բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել քաղաքացիների դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող կառուցվածքային և գործառութային, ինչպես նաև ընթացակարգերի կանոնակարգմանը վերաբերող բարեփոխումների առաջարկվող փաթեթը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. հունիսի 27
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 27-ի
N 824-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
    Մ. Սահակյան        - ՀՀ վարչապետի օգնական (աշխատանքային խմբի ղեկավար) 
 
    Ս. Քրմոյան         - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
 
    Ա. Ղազարյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների 
                         ընդունելության և դիմումների քննարկման 
                         վարչության պետ 
 
Հ. Հարությունյան  - ՀՀ առողջապահության նախարարության քաղաքացիների
դիմումների և բողոքների արագ արձագանքման
բաժնի պետ
 
    Գ. Հովհաննիսյան    - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության 
                         քարտուղարության պետ 
 
    Ա. Բաղդասարյան     - ՀՀ կրթության և  գիտության նախարարության 
                         հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության 
                         վարչության պետ
 
    Ա. Բարխուդարյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության 
                         պետ 
 
    Ա. Բարսեղյան       - ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական 
                         ծառայության վեցերորդ բաժնի պետ
 
    Տ. Խաչատրյան       - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի գրանցման 
                         վարչության դիմում-բողոքների քննարկման բաժնի պետ
 
    Ս. Սողոմոնյան      - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու 
                         իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր 
                         մասնագետ
 
    Հ. Խանգելդյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար 
                         ծառայության ճգնաժամային կառավարման ազգային 
                         կենտրոնի պետ
 
    Ա. Փափախչյան       - ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության 
                         պետ
 
    Դ. Դավթյան         - ՀՀ Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ
 
    Լ. Ղազարյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների 
                         ընդունելության և դիմումների քննարկման վարչության 
                         մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)