ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 հունիսի 2019 թվականի N 827-Ա
 
  i 
ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. հունիսի 27
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 27-ի
N 827-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
    Կ. Բրուտյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 
    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների 
                         նախարարի տեղակալ
 
    Լ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 
    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
 
    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
 
Հովնան եպիսկոպոս  - Սայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
    Հակոբյան             (համաձայնությամբ)
 
    Ա. Իսկանդարյան     - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն 
                         (համաձայնությամբ)
 
    Ա. Սաթյան          - «Հայաստանի կոմպոզիտորների միություն» ՀԿ-ի նախագահ 
                         (համաձայնությամբ)
 
    Ս. Հովհաննիսյան    - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 
                         ռեկտոր (համաձայնությամբ)
 
    Հ. Շաքարյան        - Հ. Շաքարյանի որդի (համաձայնությամբ)