Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0234.120500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2000 թվականի N 234

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատողների թվի ավելացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N1 հավելվածի 01 խմբի 05 ենթախմբի «5. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանում» տողով նախատեսված գումարն ավելացնել 20115,1 հազ. դրամով (այն հաստատելով ըստ տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելվածի)` նույն չափով պակասեցնելով 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 12-ի N 234 որոշման

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության

դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության

պահպանման ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

.__________________________________________________________________________.

|        Հոդվածների անվանումները                              | Գումարը    |

|                                                             |(հազ. դրամ) |

|_____________________________________________________________|____________|

|   ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                          | 20115,1    |

|      այդ թվում`                                             |            |

|   ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                            | 20115,1    |

|      այդ թվում`                                             |            |

|ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ     |            |

|ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ                                       | 13395,6    |

|ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ                                         |  3750,8    |

|      այդ թվում`                                             |            |

|պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ                  |  3750,8    |

|_____________________________________________________________|____________|

|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ          |  2968,7    |

|      այդ թվում`                                             |            |

|Ապրանքների ձեռքբերում                                        |  1296,0    |

|      այդ թվում`                                             |            |

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                    |  1296,0    |

|      այդ թվում`                                             |            |

|- գրասենյակային ապրանքներ և  նյութեր                         |  1296,0    |

|_____________________________________________________________|____________|

|Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ                |   305,2    |

|_____________________________________________________________|____________|

|Կապի ծառայությունների վճարներ                                |   397,3    |

|_____________________________________________________________|____________|

|Կոմունալ ծառայությունների վճարներ                            |   970,2    |

|      այդ թվում`                                             |            |

|էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր               |   960,1    |

|_____________________________________________________________|____________|

|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր               |    10,1    |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2000
N 234
Որոշում