Սեղմել Esc փակելու համար:
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2019 թվականի N 834-Ա

 

i

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի հուլիսի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով)` Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի կառավարության, Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի դաշնային գործակալության և «Ավիակոմպանիա ԱԶԻՄՈՒՏ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Տաթևիկ Ռևազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և գիշերակաց) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող` 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ռևազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.06.2019
N 834-Ա
Որոշում