Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0255.150500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2000 թվականի N 255

 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի մայիսի 8-9-ը հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամների (11 մարդ) Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացման նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել պատվիրակության ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված սննդի, պաշտոնական ճաշերի և համաժամանակյա թարգմանության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.05.2000
N 255
Որոշում