Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2019 թվականի N 843-Ա

 

i

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին և դրան նախորդող աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ուղիղ չվերթով ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը, Դավիթ Գևորգյանինը և Գրիգոր Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Սյուզաննա Նավասարդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Էրիկ Գրիգորյանինը, Ֆելիքս Ցոլակյանինը, Արթուր Վանեցյանինը, Հակոբ Վարդանյանինը, Ավագ Ավանեսյանինը, Արտյոմ Մխիթարյանինը, Արման Կարապետյանինը և Վահագն Բոյաջյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Սոս Հակոբյանի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

2) Արա Սիմոնյանի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին.

3) պատվիրակության անդամների գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 28-ի

N 843-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (02.07.2019թ.-03.07.2019թ.)

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարար

                         (02.07.2019թ.-03.07.2019թ.)

 

    Ֆ. Ցոլակյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

                         (02.07.2019թ.-03.07.2019թ.)

 

    Ա. Վանեցյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

                         (02.07.2019թ.-03.07.2019թ.)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (02.07.2019թ.-03.07.2019թ.)

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու (02.07.2019թ.-03.07.2019թ.)

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

                         ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         տեղակալ

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության ներկայացուցիչ

 

    Գ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Ս. Նավասարդյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից

                         երկրների վարչության Իրանի բաժնի երկրորդ քարտուղար

 

    Վ. Բոյաջյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի

                         օգնական (02.07.2019թ.-03.07.2019թ.)

 

    Ա. Սիմոնյան        - «Երևանի  ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր

                         տնօրենի խորհրդական

 

    Ս. Հակոբյան        - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների

                         կենտրոնի մեթոդաբան-իրավախորհրդատու

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.06.2019
N 843-Ա
Որոշում