Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2019 թվականի N 867-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1310-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 3-ի

N 867-Ա որոշման

որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 4-ի

N 1310-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

                         

    Զ. Մաթևոսյան        - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

 

    Գ. Մամիկոնյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի խորհրդական

 

    Մ. Ղազարյան        - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թափոնների և  

                         մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության

                         պետ

 

    Վ. Լալայան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային

                         քաղաքականության վարչության պետ

 

    Ս. Շահնազարյան     - ՀՀ ֆինանսների նախարարության գնումների

                         քաղաքականության վարչության պետ

 

    Տ. Մանուկյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և  

                         քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի շենքերի, շինությունների պահպանման և

                         տնտեսական վարչության պետի տեղակալ

 

    Ռ. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և  

                         շրջակա միջավայրի հարցերի վարչության առաջատար

                         մասնագետ

 

    Գ. Ալեքսանյան      - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         իրավական ակտերի փորձաքննության գործակալության

                         գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և

                         գրանցման բաժնի պետ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի

                         վարիչի պաշտոնակատար

 

    Ա. Ալեքսանդրյան    - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր

                         նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ

 

    Ա. Խաչիկյան        - Երևանի  քաղաքապետարանի կոմունալ տնտեսության

                         վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Ավետյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի

                         աջակցության և կոշտ կենցաղային թափոնների

                         կառավարման վարչության պետ (աշխատանքային խմբի

                         քարտուղար):»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի աշխատակազմի ղեկավար               Է. Աղաջանյան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.2019
N 867-Ա
Որոշում