Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2019 թվականի N 870-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» 1994 թվականի հուլիսի 19-ի համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 3-5-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Արմեն Ղազարյանի, Մարիա Ալլահվերդյանի և Նաիրա Բուբուշյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Արթուր Գրիգորյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 3-ի

N 870-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Ա. Ղազարյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության միգրացիոն ծառայության պետ

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Մ. Ալլահվերդյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության միգրացիոն ծառայության միգրացիոն

                         ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

                         տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ

 

    Ն. Բուբուշյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատանքի և զբաղվածության վարչության

                         զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.2019
N 870-Ա
Որոշում