ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2019 թվականի N 876-Ա
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի հուլիսի 10-12-ը ներառյալ գործուղել Վրաստան (Բաթումի)` Արևելյան գործընկերության 10-րդ տարեդարձին նվիրված` Բաթումիի 16-րդ Միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վլադիմիր Կարապետյանի` Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բաթումի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 3
Երևան