Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ, ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԲԵԼԱՌՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2019 թվականի N 878-Ա

 

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի` 2019 թվականի հուլիսի 10-12-ը, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանի ու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի` 2019 թվականի հուլիսի 8-12-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Արթուր Բաղդասարյանի, Արսեն Սիմոնյանի ու Հայկ Մովսիսյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.2019
N 878-Ա
Որոշում