ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2019 թվականի N 883-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, 2019 թվականի հուլիսի 16-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 3-ի
N 883-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-19-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Գրիգորյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
Ա. Պողոսյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Կրկյաշարյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական
քննչական գլխավոր վարչության պետ
Ա. Նիկոյան - ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար
Ջ. Ֆարխոյան - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական
վարչության պետ
Ռ. Ադիլխանյան - ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության
աջակցության վարչության պետ
Ս. Թաիրյան - ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների
ապահովման բաժնի պետի պաշտոնակատար