Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2019 թվականի N 817-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ և 36-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես լիազոր մարմին) ենթակայության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող` 3036.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սեփականության իրավունքով իրեն պատկանող 185492.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (շենք, շինություններ) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 67) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 63962220 դրամ արժեքով` 2345 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերից յուրաքանչյուրը` 27276 դրամ անվանական արժեքով (այսուհետ` գույք), 891 հատ բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումն իրականացնել ընկերության միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված ընկերությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնել ընկերությունից, միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի «այսուհետ` կոմիտե» տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը (պետական գրանցման համարը` 278.120.02636, գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 67 Կենտրոն 0010 Երևան, Հայաստան):

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով մեկական անդամներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, իսկ կոմիտեից` երկու անդամ (հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար):

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

6. Սահմանել, որ`

1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) ընկերության լուծարումից հետո ընկերության մնացած գույքը (անշարժ և շարժական) անհատույց ամրացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

7. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1431-Ա որոշման համաձայն ընկերության հետ 2013 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 49 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 126/0013 և 2017 թվականի մարտի 15-ին կնքված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների 53 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 18/0017 պայմանագրերը` սահմանելով, որ պայմանագրերի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն կոմիտեին ամրացված անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հունիսի 27-ի

N 817-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.____________________________________________________________________

|NN |Շենքերի և   |Գտնվելու    |Շահա-|Մակերեսը|Սկզբնա-|Մաշվա-|Հաշվե- |

|ը/կ|շինություն- |վայրը       |գործ-|(քառ. մ)|կան    |ծու-  |կշռային|

|   |ների        |            |ման  |        |արժեքը |թյունը|արժեքը |

|   |անվանումը   |            |տարե-|        |(դրամ) |(դրամ)|(դրամ) |

|   |            |            |թիվը |        |       |      |       |

|   |            |            |     |        |       |      |       |

|   |            |            |     |        |       |      |       |

|   |            |            |     |        |       |      |       |

|___|____________|____________|_____|________|_______|______|_______|

| 1 |      2     |      3     |  4  |    5   |   6   |  7   |   8   |

|___|____________|____________|_____|________|_______|______|_______|

|1. |ՀՀ Տավուշի  |ՀՀ Տավուշի  |1976 |   940,0|       |      |       |

|   |մարզ,       |մարզ,       |     |        |       |      |       |

|   |Կրթության   |ք. Իջևան,   |     |        |       |      |       |

|   |ազգային     |Բլբուլյան 94|     |        |       |      |       |

|   |ինստիտուտի  |            |     |        |       |      |       |

|   |Տավուշի     |            |     |        |       |      |       |

|   |մասնաճյուղ  |            |     |        |       |      |       |

|___|____________|____________|_____|________|_______|______|_______|

|2. |ՀՀ Վայոց    |ՀՀ Վայոց    |1974 |     432|       |      |       |

|   |ձորի մարզ,  |ձորի մարզ,  |     |        |       |      |       |

|   |Կրթության   |ք. Եղեգնաձոր|     |        |       |      |       |

|   |ազգային     |Արսենյան 11 |     |        |       |      |       |

|   |ինստիտուտի  |            |     |        |       |      |       |

|   |Վայոց ձորի  |            |     |        |       |      |       |

|   |մասնաճյուղ  |            |     |        |       |      |       |

|___|____________|____________|_____|________|_______|______|_______|

|3. |ՀՀ Գեղարքու-|ՀՀ Գեղարքու-|1976 |   788.0|       |      |       |

|   |նիքի մարզ,  |նիքի        |     |        |       |      |       |

|   |Կրթության   |մարզ,       |     |        |       |      |       |

|   |ազգային     |ք. Գավառ,   |     |        |       |      |       |

|   |ինստիտուտի  |Արծրունի    |     |        |       |      |       |

|   |Գեղարքունիքի|եղբայրների  |     |        |       |      |       |

|   |մասնաճյուղ  |53          |     |        |       |      |       |

|___|____________|____________|_____|________|_______|______|_______|

|4. |ՀՀ Կոտայքի  |ՀՀ Կոտայքի  |1981 |  408.92|       |      |       |

|   |մարզ,       |մարզ,       |     |        |       |      |       |

|   |Կրթության   |ք. Հրազդան, |     |        |       |      |       |

|   |ազգային     |Կենտրոն     |     |        |       |      |       |

|   |ինստիտուտի  |թաղամաս, 49 |     |        |       |      |       |

|   |Կոտայքի     |            |     |        |       |      |       |

|   |մասնաճյուղ  |            |     |        |       |      |       |

.____________________________________________________________________

.__________________________________________________.

|NN |Շենքերի և   |Հողա-|Սեփականության|Վիճակը|Այլ   |

|ը/կ|շինություն- |մասը |իրավունքի    |      |նշում-|

|   |ների        |(քառ.|գրանցման     |      |ներ   |

|   |անվանումը   |մ)   |վկայականը    |      |      |

|   |            |     |տալու տարե-  |      |      |

|   |            |     |թիվը, ամիսը, |      |      |

|   |            |     |ամսաթիվը և   |      |      |

|   |            |     |համարը       |      |      |

|___|____________|_____|_____________|______|______|

| 1 |      2     |  9  |     10      |  11  |  12  |

|___|____________|_____|_____________|______|______|

|1. |ՀՀ Տավուշի  | 1504|14.04.2005թ. |բարվոք|      |

|   |մարզ,       |     |Հ. 1150693   |      |      |

|   |Կրթության   |     |             |      |      |

|   |ազգային     |     |             |      |      |

|   |ինստիտուտի  |     |             |      |      |

|   |Տավուշի     |     |             |      |      |

|   |մասնաճյուղ  |     |             |      |      |

|___|____________|_____|_____________|______|______|

|2. |ՀՀ Վայոց    |     |25.04.2005թ. |բարվոք|      |

|   |ձորի մարզ,  |     |Հ.1266723    |      |      |

|   |Կրթության   |     |             |      |      |

|   |ազգային     |     |             |      |      |

|   |ինստիտուտի  |     |             |      |      |

|   |Վայոց ձորի  |     |             |      |      |

|   |մասնաճյուղ  |     |             |      |      |

|___|____________|_____|_____________|______|______|

|3. |ՀՀ Գեղարքու-| 1260|24.03.2017թ. |հիմնա-|      |

|   |նիքի մարզ,  |     |24032017     |նորոգ-|      |

|   |Կրթության   |     |             |ման   |      |

|   |ազգային     |     |             |ենթակա|      |

|   |ինստիտուտի  |     |             |      |      |

|   |Գեղարքունիքի|     |             |      |      |

|   |մասնաճյուղ  |     |             |      |      |

|___|____________|_____|_____________|______|______|

|4. |ՀՀ Կոտայքի  |     |26.09.2013թ. |բարվոք|      |

|   |մարզ,       |     |26092013-0062|      |      |

|   |Կրթության   |     |             |      |      |

|   |ազգային     |     |             |      |      |

|   |ինստիտուտի  |     |             |      |      |

|   |Կոտայքի     |     |             |      |      |

|   |մասնաճյուղ  |     |             |      |      |

.__________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2019
N 817-Ա
Որոշում