ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2019 թվականի N 894-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 2-14-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության գործուղման հետ կապված կեցության և սննդի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 8-Ի
N 894-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԳՈՄԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Ա. Սարոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի
տեղակալ, փ/ծ գնդապետ (պատվիրակության ղեկավար)
Հ. Վարտումյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության հատուկ նշանակության փրկարարական
աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ
փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ
(դաստիարակ)
Վ. Գևորգյան - Փրկարար ծառայության հատուկ նշանակության
փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի
18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ ավագ
լեյտենանտ (մարզիչ)
Ն. Ասատրյան - Քվանտ վարժարան, 10 (4) դասարան
Վ. Բարսեղյան - Դավթաշեն վարչական շրջան, N 93 դպրոց, 10ա
Կ. Գալստյան - Մովսես Գորգիսյանի N 158 հիմնական դպրոց
Ա. Գրիգորյան - Ներսես Աշտարակեցու անվան N 1 հիմնական դպրոց, 9ա
դասարան
Հ. Դավթյան - Արարատի տարածաշրջանի պետական քոլեջ 1 աստղանիշ
կուրս
Ս. Հովսեփյան - Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ
դպրոց, 9ա դասարան
Հ. Սաֆարյան - Քվանտ վարժարան 10 (7) դասարան
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյան