Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2019 թվականի N 900-Ա

 

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանին և Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի հուլիսի 10-12-ը գործուղել Վրաստան (Բաթումի)` Եվրոպական միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի և Տիգրան Գաբրիելյանի` Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի և Տիգրան Գաբրիելյանի` Վրաստան գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                   Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 9

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.07.2019
N 900-Ա
Որոշում