ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 հուլիսի 2019 թվականի N 403-Ա
 
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
 
 i 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը`
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ` 02528755) իրականացվող` 67,375,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08602616) 2019 թվականի մայիսի 16-ին կնքված N 0820/OT/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամառային ճամբարի կազմակերպում` 67,375,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                  Տ. Ավինյանն
 
2019 թ. հուլիսի 8
Երևան
 
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2019 թ. հուլիսի 8-ի
N 403-Ա որոշման
 
ԾՐԱԳԻՐ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»
 
._____________________________________________________________________.
|1. |Ծրագրի նպատակը |Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի,     |
|   |               |Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի և  Երևան |
|   |               |քաղաքի 9-12 տարեկան 1750 երեխաների ներգրավում    |
|   |               |նշված մարզերում իրականացվող` երեխայի             |
|   |               |բարեկեցությանն (կրթություն, առողջապահություն,    |
|   |               |երեխաների պաշտպանություն, քրիստոնեական           |
|   |               |դաստիարակություն) ուղղված ծրագրերում, երեխաների  |
|   |               |ֆիզիկական զարգացում և  ակտիվ հանգստի կազմակերպում|
|   |               |ամառային ճամբարում:                              |
|___|_______________|_________________________________________________|
|2. |Ծրագրի         |Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի,         |
|   |բարեգործական   |տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով         |
|   |որակման նպատակը|սահմանված արտոնություններից:                     |
|___|_______________|_________________________________________________|
|3. |Բարեգործը      |1. «Վորլդ Վիժն» Մեծ Բրիտանիայի աջակցող գրասենյակ |
|   |               |հասցե` Opal Drive, Fox Milne, Milton Keynes, MK15|
|   |               |0ZR, UK                                          |
|   |               |2. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ          |
|   |               |հասցե` 34834 Weyerhaeuser Way So. Federal Way,   |
|   |               |WA 98001                                         |
|   |               |3. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ    |
|   |               |հասցե` Kriesbachstrasse 30, CH-8600 Duebendorf,  |
|   |               |Switzerland                                      |
|   |               |4. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ      |
|   |               |հասցե` 7 rue Pasquier, 75008 Paris, France       |
|   |               |5. «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ     |
|   |               |հասցե` Am Houiller Platz 4 61381 Friedrichsdorf  |
|   |               |6. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ        |
|   |               |հասցե` 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road,     |
|   |               |Taipei 105, Taiwan                               |
|   |               |7. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ       |
|   |               |հասցե` 2500-1 World Drive, Mississauga, ON L5T   |
|   |               |0A7 Canada                                       |
|___|_______________|_________________________________________________|
|4. |Ծրագիրը        |«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական |
|   |կատարողը       |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ           |
|   |               |Հասցե` Երևան,  Ռ. Մելիքյան փող. 1, ՀՎՀՀ` 02528755|
|___|_______________|_________________________________________________|
|5. |Ծրագրի         |«Զեփյուռ» ճամբար (ՀՀ Կոտայքի մարզ, գ. Հանքավան)  |
|   |իրականացման    |Բնագավառը` սոցիալական                            |
|   |վայրը և        |                                                 |
|   |բնագավառը      |                                                 |
|___|_______________|_________________________________________________|
|6. |Ծրագրի բյուջեն |Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67,375,000     |
|   |               |(վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ   |
|   |               |հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի:                        |
|___|_______________|_________________________________________________|
|7. |Բարեգործություն|Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ վիժն|
|   |ստացողը        |ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական             |
|   |               |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների|
|   |               |աջակցության ծրագրում գրանցված` ՀՀ Շիրակի,        |
|   |               |Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի      |
|   |               |մարզերի և  Երևան  քաղաքի 2006-2009 թթ. ծնված,    |
|   |               |սոցիալապես անապահով ընտանիքների 1750 երեխաներ:   |
|   |               |Ստորև  աղյուսակում ներկայացված է երեխաների թիվն  |
|   |               |ըստ մարզերի:                                     |
|   |               |                                                 |
|   |               |    Մարզ           Երեխաների  թիվը               |
|   |               |                                                 |
|   |               |   Շիրակ                 269                     |
|   |               |   Արագածոտն             340                     |
|   |               |   Սյունիք               206                     |
|   |               |   Գեղարքունիք           648                     |
|   |               |   Տավուշ                228                     |
|   |               |   Երևան                  59                     |
|   |               |   Ընդամենը`           1,750                     |
|___|_______________|_________________________________________________|
|8. |Ծրագրի         |23 հունիսի 2019 թ. - 30 օգոստոսի 2019 թ.         |
|   |իրականացման    |                                                 |
|   |տևողությունը   |                                                 |
|___|_______________|_________________________________________________|
|9. |Միջոցառումների |Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2019 թ.       |
|   |նկարագրությունը|հունիսի 23-ից մինչև  2019 թ.  օգոստոսի 30-ն ընկած|
|   |և  ժամկետները, |ժամանակահատվածում ամառային ճամբար կազմակերպել    |
|   |անհրաժեշտ      |«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական |
|   |ֆինանսական     |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Շիրակի,  |
|   |միջոցների      |Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի      |
|   |ծավալը         |մարզերի և  Երևան  քաղաքի ընդհանուր թվով 1750     |
|   |               |երեխայի համար:                                   |
|   |               |                                                 |
|   |               |Ծրագիրն իրականացնելու համար «Վորլդ վիժն          |
|   |               |ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական             |
|   |               |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը          |
|   |               |ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել    |
|   |               |«Նորալուսին» ՍՊԸ-ի հետ: «Նորալուսին» ՍՊԸ-ն ՀՀ    |
|   |               |Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Զեփյուռ» |
|   |               |ճամբարում ամառային հանգիստ է կազմակերպելու       |
|   |               |ընդհանուր թվով 1,750 մասնակցի համար` համաձայն    |
|   |               |ստորև  ներկայացված աղյուսակի.                    |
|   |               |._______________________________________________.|
|   |               ||N |Հերթափոխի  |Հերթափոխի  |Մասնա-   |Անհրաժեշտ ||
|   |               ||  |սկիզբը     |ավարտը     |կիցների  |ֆինանսական||
|   |               ||  |           |           |թիվը     |միջոցներ  ||
|   |               ||  |           |           |ներառյալ |(ՀՀ դրամ` ||
|   |               ||  |           |           |ջոկատա-  |առանց     ||
|   |               ||  |           |           |վարներն  |ԱԱՀ-ի)    ||
|   |               ||  |           |           |ու պատաս-|          ||
|   |               ||  |           |           |խանատու- |          ||
|   |               ||  |           |           |ները)    |          ||
|   |               ||__|___________|___________|_________|__________||
|   |               ||1.|23 հունիսի |30 հունիսի |      400|15,400,000||
|   |               ||  |2019 թ.    |2019 թ.    |         |          ||
|   |               ||__|___________|___________|_________|__________||
|   |               ||2.|01 հուլիսի |08 հուլիսի |      264|10,164,000||
|   |               ||  |2019 թ.    |2019 թ.    |         |          ||
|   |               ||__|___________|___________|_________|__________||
|   |               ||3.|01 օգոստոսի|08 օգոստոսի|      340|13,090,000||
|   |               ||  |2019 թ.    |2019 թ.    |         |          ||
|   |               ||__|___________|___________|_________|__________||
|   |               ||4.|15 օգոստոսի|22 օգոստոսի|      393|15,130,500||
|   |               ||  |2019 թ.    |2019 թ.    |         |          ||
|   |               ||__|___________|___________|_________|__________||
|   |               ||5.|23 օգոստոսի|30 օգոստոսի|      353|13,590,500||
|   |               ||  |2019 թ.    |2019 թ.    |         |          ||
|   |               ||__________________________|_________|__________||
|   |               ||   Ընդամենը`              |    1,750|67,375,000||
|   |               |._______________________________________________.|
|   |               |«Նորալուսին» ՍՊԸ-ի մատուցած ծառայությունների     |
|   |               |արժեքը կազմում է 67,375,000 (վաթսունյոթ միլիոն   |
|   |               |երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ` առանց   |
|   |               |ԱԱՀ-ի:                                           |
|___|_______________|_________________________________________________|
|10.|Ձեռք բերվող    |Ծրագիրն իրականացնելու համար «Վորլդ վիժն          |
|   |(ներմուծվող)   |ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական             |
|   |ապրանքների ու  |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ընտրել է |
|   |ծառայություն-  |մեկ կազմակերպություն և  ամառային ճամբարի         |
|   |ների համառոտ   |կազմակերպման պայմանագիր է կնքել «Նորալուսին»     |
|   |նկարագիրը,     |ՍՊԸ-ի հետ: «Նորալուսին» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզի   |
|   |ծավալները և    |Հանքավան գյուղում գտնվող «Զեփյուռ» ճամբարում 5   |
|   |նախատեսվող     |հերթափոխով ամառային հանգիստ է կազմակերպելու      |
|   |գինը           |ընդհանուր թվով 1,750 մասնակցի համար:             |
|   |               |Կազմակերպիչներն ապահովելու է հետևյալ  պայմանները |
|   |               |յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկված մասնակիցների |
|   |               |համար`                                           |
|   |               |* ննջարանային մասնաշենք, լվացքատուն,             |
|   |               |սանհանգույցներ, ցնցուղ ընդունելու համար          |
|   |               |առանձնացված տարածք, խոհանոց` բոլոր անհրաժեշտ     |
|   |               |սարքավորումներով, ճաշարան` անհրաժեշտ քանակի      |
|   |               |սեղաններով և  աթոռներով, խաղահրապարակ,           |
|   |               |մարզահրապարակ և  երեխաների ակտիվ հանգիստը        |
|   |               |կազմակերպելու համար այլ անհրաժեշտ տարածքներ և    |
|   |               |տաղավարներ.                                      |
|   |               |* համապատասխան քանակի ննջասենյակներ` մեկ         |
|   |               |ննջասենյակ առավելագույնը 10-12 հոգու համար       |
|   |               |հաշվարկով.                                       |
|   |               |* չորսանգամյա բարձրորակ սնունդ (նախաճաշ, ճաշ,    |
|   |               |հետճաշիկ և  ընթրիք)                              |
|   |               |* 24-ժամյա տաք և  սառը ջրամատակարարում.          |
|   |               |* բուժկետ` հագեցված համապատասխան դեղորայքով և    |
|   |               |բուժական պարագաներով.                            |
|   |               |* ճամբարի անվտանգությունը համապատասխան քանակի    |
|   |               |պահակային կետերի միջոցով.                        |
|   |               |* կազմակերպել յուրաքանչյուր հերթափոխի երեխաների  |
|   |               |համար զանազան սպորտային, մշակութային, հոգևոր     |
|   |               |միջոցառումներ, արշավներ և  ակտիվ հանգստի համար   |
|   |               |նախատեսված խաղեր և  այլ միջոցառումներ:           |
|   |               |Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67,375,000     |
|   |               |(վաթսունյոթ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ   |
|   |               |հազար) դրամ` առանց ԱԱՀ-ի:                        |
|___|_______________|_________________________________________________|
|11.|Ծրագրի իրակա-  |Ծրագրի հետ կապված կազմակերպական ծախսեր նախատեսված|
|   |նացման հետ     |չեն:                                             |
|   |կապված կազմա-  |                                                 |
|   |կերպական       |                                                 |
|   |ծախսերը        |                                                 |
|___|_______________|_________________________________________________|
|12.|Համագործակցու- |«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական |
|   |թյունը պետական |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ծրագիրն  |
|   |կառավարման,    |իրականացնելու է ՀՀ Շիրակի, Արագածոտնի,           |
|   |տեղական ինքնա- |Գեղարքունիքի, Տավուշի և  Սյունիքի                |
|   |կառավարման և   |մարզպետարանների, Երևանի  քաղաքապետարանի հետ      |
|   |այլ մարմինների |համագործակցությամբ:                              |
|   |հետ            |                                                 |
|___|_______________|_________________________________________________|
|13.|Ծրագրի արդյունա|Ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկողությունը     |
|   |վետության      |կիրականացվի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային  |
|   |նկատմամբ վերա- |բարեգործական կազմակերպության հայաստանյան         |
|   |հսկողության    |մասնաճյուղի ազգային գրասենյակի, Գյումրու,        |
|   |մեխանիզմների   |Ամասիայի, Թալինի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի,    |
|   |նկարագրությունը|Ճամբարակի, Իջևանի,  Նոյեմբերյանի, Սիսիանի, Կապանի|
|   |               |և  Երևանի  տարածքային ծրագրերի, ինչպես նաև       |
|   |               |ֆինանսական օժանդակությունը տրամադրող «Վորլդ վիժն |
|   |               |ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական             |
|   |               |կազմակերպության ԱՄՆ-ի, Կանադայի, Թայվանի,        |
|   |               |Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և         |
|   |               |Գերմանիայի աջակցող գրասենյակների կողմից:         |
|   |               |«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական |
|   |               |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն իր հերթին|
|   |               |վերահսկվում է միջազգային աուդիտի և  Հայաստանի    |
|   |               |Հանրապետության հարկային մարմինների կողմից:       |
|   |               |Ծրագրի ընթացքի և  ավարտի մասին հաշվետվությունը   |
|   |               |կներկայացվի Բարեգործական ծրագրերի համակարգման    |
|   |               |խորհրդակցական հանձնաժողովին:                     |
._____________________________________________________________________.