Սեղմել Esc փակելու համար:
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ, Վ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԵՎ Ն....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ, Վ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԵՎ Ն. ԵՐԻՑՅԱՆԻ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0271.160500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2000 թվականի N 271

 

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ, Վ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԵՎ Ն. ԵՐԻՑՅԱՆԻ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Լևոն Բարխուդարյանին, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վահագն Մովսեսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանին 2000 թվականի մայիսի 19-23-ը գործուղել Ռիգա` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու համար:

2. Լ. Բարխուդարյանի և Վ. Մովսեսյանի Ռիգա գործուղման հետ կապված փաստացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ն. Երիցյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Լ. Բարխուդարյանի, Վ. Մովսեսյանի և Ն. Երիցյանի Ռիգա մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.05.2000
N 271
Որոշում