ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 հուլիսի 2019 թվականի N 921-Ա
 
ԱՐԱՅԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանին 2019 թվականի հուլիսի 21-24-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում կազմակերպվող ճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Սահակյանի` Վրաստան գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Սահակյանի` գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. հուլիսի 11
Երևան