ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-46-Ո-109
2019թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՆԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 5-րդ կետը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Բարձրագույն դատական խորհրդի կնիքի նկարագրությունը` տեքստային և գծապատկերային տեսքով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2019թ. հուլիսի 10
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2019թ. հուլիսի 10-ի
թիվ ԲԴԽ 46-Ո-109 որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՆԻՔԻ
Բարձրագույն դատական խորհուրդն ունի կլոր կնիք: Շրջանի կենտրոնում պատկերվում է ՀՀ զինանշանը, զինանշանի շուրջ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» բառերը:
Կնիքի վրա պատկերված ՀՀ զինանշանի պատկերը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 21-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանելու մասին» N 888-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: Կնիքի տեքստը գրվում է հայերենով:
ԳԾԱՊԱՏԿԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՆԻՔԻ
_________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում