Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԹՂԹ ...

 

 

050.0034.090399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1999 թվականի թիվ 34

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԵՆԹԱՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1999 թվականի փետրվարի 9-ի թիվ 88 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի 8.6 կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ սույն թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի թղթակցային հաշիվներում և թղթակցային ենթահաշիվներում չի մուտքագրում արտարժութային միջոցներ:

2. Սույն որոշման 1-ին կետում սահմանված ժամկետից հետո բանկի թղթակցային հաշվում առկա արտարժութային միջոցները փոխանցվում են թղթակից բանկի կողմից նշված հաշվին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1999 թվականի փետրվարի 9-ի թիվ 88 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» օրինակելի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին հրամանի նախագիծ:

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
09.03.1999
N 34
Որոշում