i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2019 թվականի N 460-Ա
ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ԱՎԵՏՅԱՆԻ` ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Անի Ավետյանի` 2019 թվականի հուլիսի 5-7-ը Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ Անի Ավետյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 12
Երևան