Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՍԻՉ` 02504088) ...

 

 

600.0008.050400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2000 թվականի, թիվ 8

 

«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

(ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՍԻՉ` 02504088) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 2-ի «Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հարկային դասիչ` 02504088) փոքր ՀԷԿ-երի կասկադի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 36 որոշումը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հարկային դասիչ` 02504088) գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Ապարան-Երևան» ջրատարի վրայի փոքր ՀԷԿ-երի կասկադի «ՀԷԿ-1»-ում և «ՀԷԿ-3»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

2. «Ապարան-Երևան» ջրատարի վրայի «Էներգիա» ՍՊԸ-ի փոքր ՀԷԿ-երի կասկադի «ՀԷԿ-1»-ից և «ՀԷԿ-3»-ից առաքվող մեկ կՎտժ էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 8.90 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
05.04.2000
N 8
Որոշում