Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2019 թվականի N 983-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրից բխող աշխատանքները համակարգող:

2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրի մշակման և ծրագրից բխող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1206-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թվականի հուլիսի 19-ի

N 983-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Է. Աղաջանյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

                        (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Լ. Ղալթաղչյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Խուդավերդյան    - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

                         հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Դ. Կարապետյան      - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական

                        (համաձայնությամբ)

 

    Ի. Կարապետյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և

                         տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի

                         բաժնի ղեկավար

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ

 

    Ս. Շահնազարյան     - ՀՀ ֆինանսների նախարարության գնումների

                         քաղաքականության վարչության պետ

 

    Է. Փիրումյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

                         ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ

                         քաղաքականության և զարգացման համագործակցության

                         վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետի

                         պարտականությունները կատարող

 

    Մ. Գալստյան        - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության

                         մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության

                         մշակման բաժնի պետ

 

    Ս. Մակյան          - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության հանրակրթության վարչության

                         նախադպրոցական և միջնակարգ կրթության

                         քաղաքականության մշակման և վերլուծության

                         բաժնի պետ

 

    Ծ. Սարգսյան        - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության

                         ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության

                         բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների

                         ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Գրիգորյան       - ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

                         տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար

 

    Ա. Մխիթարյան       - «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Առաքելյան       - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Բարսեղյան       - «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական

                         կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Դոյդոյան        - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական

                         կազմակերպության կենտրոնի ծրագրերի համակարգող

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Զադոյան         - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Գ. Խաչատրյան       - «Տեղեկատվական համակարգերի զարգացման և

                         վերապատրաստման կենտրոն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Այվազյան        - «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն

                         կենտրոն» հասարակական կազմակերպության

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Լ. Աֆրիկյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

                         (աշխատանքային խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.07.2019
N 983-Ա
Որոշում