Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2019 թվականի N 991-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`

1. Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 24-ի

N 991-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Կ. Սուջյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Մ. Կարապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների

                         պաշտպանության և հանրային խորհրդի մշտական

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Օ. Ազատյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         խորհրդական

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու

                         իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ

 

    Ն. Հովհաննիսյան    - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ

 

    Ն. Դուրյան         - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր

                         վարչության երրորդ վարչության պետ

 

    Գ. Ավագյան         - ՀՀ առողջապահության նախարարության մոր և  մանկան

                         առողջության ապահովման վարչության մայրական և

                         վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ

 

    Լ. Քալանթարյան     - ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության

                         բաժնի պետ

 

    Հ. Պետրոսյան       - ՀՀ հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի

                         միջազգային կապերի տեղեկատվության և զարգացման

                         ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Մ. Առաքելյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         պայմանագրերի և իրավունքի բազմակողմ միջազգային

                         պայմանագրերի բաժնի երկրորդ քարտուղար

 

    Ա. Արշակյան        - ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի

                         աշխատողների առողջության պահպանման և

                         անվտանգության ապահովման վերահսկողության

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Մ. Աղաջանյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային

                         իրավական համագործակցության վարչության արտաքին

                         կապերի բաժնի առաջատար մասնագետ

 

    Ս. Ենոքյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության

                         զարգացման վարչության ավագ մասնագետ

 

    Վ. Մելքումովա      - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի վարչության

                         մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության

                         բաժնի երրորդ քարտուղար (աշխատանքային խմբի

                         քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 12.11.2019 թիվ 1679-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.07.2019
N 991-Ա
Որոշում