Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 580-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2019 թվականի N 923-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 580-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» N 580-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 5-րդ ենթակետում «Բնապահպանության» բառը փոխարինել «Շրջակա միջավայրի» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ ենթակետը.

3) 7-րդ ենթակետում «Կրթության և գիտության» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը.

5) 9-րդ ենթակետում`

ա. «Տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,

բ. «մարմին է» բառերը փոխարինել «մարմիններն են» բառերով,

գ. ենթակետը լրացնել «բ. Ջրային կոմիտեն, գ. Պետական գույքի կառավարման կոմիտեն, դ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն» պարբերություններով.

6) 10-րդ ենթակետում`

ա. «Տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «Էկոնոմիկայի» բառով,

բ. ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը.

7) 11-րդ ենթակետում`

ա. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել «ա» պարբերությունը,

գ. ենթակետը լրացնել «ա. Ռազմաարդյունաբերության կոմիտեն» պարբերությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2019
N 923-Ա
Որոշում