ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 հուլիսի 2019 թվականի N 995-Ա
 
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի օգոստոսի 19-23-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սոնգդո)` Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրերի վերաբերյալ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի` Կորեայի Հանրապետություն (Սոնգդո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                  Տ. Ավինյան
 
2019 թ. հուլիսի 25
Երևան