Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2019 թվականի N 1006-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների շրջանակներում նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով`

1) ստեղծել ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 26-ի

N 1006-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Թովմասյան       - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (հանձնաժողովի նախագահի

                         տեղակալ)

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Վ. Մելիքյան        - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Նազարյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Ա. Աբրոյան         - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         տեղակալ

 

    Ն. Խաչատուրյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Ն. Պետրոսյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Գ. Գևորգյան        - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

 

     Ռ. Բազիկյան       - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի

                         տեղակալ

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության

                         գնդապետ

 

    Հ. Սարգսյան        - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 30.08.2019 թիվ 1223-Ա, 27.05.2020 թիվ 629-Ա, 18.08.2020 թիվ 930-Ա որոշումներ)

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 26-ի

«Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական

կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1006-Ա որոշման

համաձայն պետք է փոփոխվեն 1-ին հավելվածի պարբերությունները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի

5-րդ մասի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում

դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով:

Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ

ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների:

Սույն օրենքից բխում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի

2019 թվականի հուլիսի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով

ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը

հաստատելու մասին» N 1006-Ա որոշման 1-ին հավելվածը չունի

պարբերություններ, որի հետևանքով համապատասխան

փոփոխություններն իրավական առումով չեն կարող կատարվել:

-----------------------------------------------------------------

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. հուլիսի 26-ի

N 1006-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) այդ միջոցառումների իրականացման ապահովման նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում դիտարկումներ, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր աշխատակարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն ինտեգրված կադաստրի (այսուհետ` ԻԿ) հայեցակարգից (այսուհետ` հայեցակարգ) բխող միջոցառումների ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված ընթացիկ աշխատանքների կազմակերպումն ապահովելն է:

4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կազմակերպում է քննարկումներ ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերով.

2) քննարկումների արդյունքներից ելնելով` մշակում է առաջարկություններ ԻԿ-ի համակարգում ներգրավված պետական կառավարման համակարգի և այլ իրավասու մարմինների համար և աջակցում է աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.

3) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

4) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

6. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության դեպքում փոխարինում է հանձնաժողովի նախագահին:

7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

10. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետների, այդ թվում` այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:

11. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

14. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անձինք:

15. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նիստի օրակարգը ոչ ուշ, քան 2 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նիստին հրավիրված անձանց.

2) ամփոփում է ԻԿ-ի հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.07.2019
N 1006-Ա
Որոշում