Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՎԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 963-Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՎԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (դիմորդ) հանդիսացող Դավիթ Զավենի Մարկոսյանին (ծնված` 31.10.1997 թ., բնակության վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Գառնի, 2-րդ թաղ. 8-րդ փող., 9-րդ տուն, ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան)` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (դիմորդ) հանդիսացող Արման Աշոտի Աթանեսյանին (ծնված` 01.07.1995 թ., բնակության վայրը` ք. Երևան, Ջուղայի փողոց, 4 շենք, բն. 40, ընդունվել է ՀՀ ԳԱԱ)` մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով Դավիթ Մարկոսյանին և Արման Աթանեսյանին տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2019 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայացված համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2019 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ Դավիթ Մարկոսյանը և Արման Աթանեսյանն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը, ապա նրանք համարվում են սույն որոշման համաձայն տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության` հայտարարված 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2019
N 963-Ա
Որոշում