Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0232.120500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2000 թվականի N 232

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3, 16 և 17 հոդվածների և «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 32 հեկտար, այդ թվում` 22 հեկտար ջրովի վարելահող, 10 հեկտար խաղողի այգի, ինչպես նաև Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 57 հեկտար (43,6 հեկտար ջրովի վարելահող, 13,4 հեկտար անօգտագործելի) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` սահմանված կարգով գյուղերի նշված հատվածների մանրամասն հատակագծման, նախագծերի մշակման և կառուցապատման աշխատանքների կազմակերպման նպատակով, որից` Ավշար գյուղում 22 հեկտարը և Պռոշյան գյուղում 26 հեկտարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աճուրդային կարգով որպես տնամերձ օտարելու համար:

Հողերի աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

(1-ին կետը փոփ. 23.10.00 թիվ 676, 29.12.01 թիվ 1308 որոշումներ)

2. Կոտայքի մարզի Նոր գյուղի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի անօգտագործելի հողերից 2,1 հեկտարը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` գյուղատնտեսական մթերքի արտադրության նպատակով «Նոր ուղի» կոոպերատիվին սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար:

3. Գյուղատնտեսական մթերքի իրացման շուկա կառուցելու նպատակով անհատ ձեռնարկատեր Սեկտոր Գրիգորյանին սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի անօգտագործելի հողերից 3,9 հեկտար փոխադրել արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիա:

4. Ձկնաբուծարան կառուցելու նպատակով անհատ ձեռնարկատեր Վիտյա Սարգսյանին սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի անօգտագործելի հողերից 1,0 հեկտար փոխադրել արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիա:

5. «Արշալույս» գյուղական կոլեկտիվ տնտեսության բենզալցավորման կայանի կառուցման նպատակով Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքի անօգտագործելի հողերից 0,14 հեկտար փոխադրել արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիա:

6. Շիրակի մարզի Մարմաշենի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 16 հեկտար ծերացած, արտադրական նշանակությունը կորցրած պտղատու այգին դուրս գրել, դասել վարելահողերի շարքը և փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

7. Արմավիրի մարզի «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 18 հեկտար անօգտագործելի հողատարածքը հետ վերցնել և ընդգրկել Մեծամոր քաղաքի վարչական սահմաններում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում, իսկ «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությանը կերարտադրության կազմակերպման նպատակով սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար Մեծամոր քաղաքի վարչական սահմաններում գտնվող պահուստային ֆոնդի անօգտագործելի հողերից 10 հեկտար փոխադրել գյուղատնտեսության նշանակության հողերի կատեգորիա:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների նկարագրի կազմման և քարտեզագրման աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել նշված փոփոխությունը:

9. Հայաստանի Հանրապետության Արարատի և Կոտայքի մարզպետներին` մեկամսյա ժամկետում քննարկել մարզերի տարածքներում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և զավթած հողատարածքների հարցը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանց կանխման համար և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2000
N 232
Որոշում