Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2019 թվականի թիվ 37-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվություն մասին» Ձև 29-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 05.05.2021 թիվ 05-Ն որոշում)

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվություն մասին» Ձև 29-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 05.05.2021 թիվ 05-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 39-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 05.05.2021 թիվ 05-Ն որոշում)

 

    Նախագահ`                     Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 37-Ն որոշման

 

ՁԵՎ 29-ԳՏՀ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ.       |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու տարվա դեկտեմբեր   |

|ամսվա 11-ը                                                           |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպական-իրավական ձևը  _____________________________________    |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը/ք. Երևան  ___________________________________________________  |

|Համայնքը __________________________________________________________  |

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը __________________________  |

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@________________  |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|Տողի|Գյուղատնտեսական     |Ցան-  |Ընդհա-|Հավաքված է    |Բերք        |Միջին|

|N   |մշակաբույսեր        |քային |նուր  |բերք, ընդամենը|հավաքված,   |բերքը|

|    |                    |տարա- |բերքա-|ցենտներ       |ցենտներ     |մեկ  |

|    |                    |ծու-  |հավաքի|______________|____________|հեկ- |

|    |                    |թյուն,|տարա- |սկզբնա-|մաք-  |կրկ- |այգի- |տա-  |

|    |                    |հեկտար|ծու-  |կան    |րումից|նակի |ների  |րից, |

|    |                    |      |թյուն,|քաշ    |(զտու-|ցան- |և     |ց/հա |

|    |                    |      |հեկ-  |       |մից)  |քերից|խաղո- |(սյ3/|

|    |                    |      |տար   |       |հետո  |     |ղանոց-|սյ2) |

|    |                    |      |      |       |քաշ   |     |ների  |     |

|    |                    |      |      |       |      |     |միջ-  |     |

|    |                    |      |      |       |      |     |շար-  |     |

|    |                    |      |      |       |      |     |քային |     |

|    |                    |      |      |       |      |     |տարա- |     |

|    |                    |      |      |       |      |     |ծու-  |     |

|    |                    |      |      |       |      |     |թյուն-|     |

|    |                    |      |      |       |      |     |ներից |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|    |                    |  1   |  2   |   3   |   4  |  5  |   6  |  7  |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|1.  |Հացահատիկային       |      |      |       |      |     |      |     |

|    |մշակաբույսեր,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (3+...+13) |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|2.  |Աշնանացանից լրիվ    |      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |ոչնչացել է մինչև    |      |      |       |      |     |      |     |

|    |գարնանացան          |      |      |       |      |     |      |     |

|    |մշակաբույսերի ցանքի |      |      |       |      |     |      |     |

|    |ավարտը              |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|3.  |Աշնանացան ցորեն     |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|4.  |Աշնանացան տարեկան   |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|5.  |Աշնանացան գարի      |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|6.  |Այլ աշնանացան       |      |      |       |      |     |      |     |

|    |հացահատիկային       |      |      |       |      |     |      |     |

|    |մշակաբույսեր        |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|7.  |Գարնանացան ցորեն    |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|8.  |Գարնանացան տարեկան  |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|9.  |Գարնանացան գարի     |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|10. |Վարսակ              |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|11. |Հաճար               |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|12. |Եգիպտացորեն` լրիվ   |      |      |       |      |     |      |     |

|    |հասունացած, հատիկի  |      |      |       |      |     |      |     |

|    |համար               |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|13. |Այլ գարնանացան      |      |      |       |      |     |      |     |

|    |հացահատիկային       |      |      |       |      |     |      |     |

|    |մշակաբույսեր        |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|14. |Հատիկաընդեղենային   |      |      |       |      |     |      |     |

|    |մշակաբույսեր,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (15+...+19)|      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|15. |Ոլոռ, հատիկի համար  |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|16. |Լոբի                |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|17. |Սիսեռ               |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|18. |Ոսպ                 |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|19. |Այլ                 |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|20. |Տեխնիկական          |      |      |       |      |     |      |     |

|    |մշակաբույսեր,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (21+...+25)|      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|21. |Ծխախոտ (հաշվարկային |      |      |       |      |     |      |     |

|    |քաշով)              |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|22. |Կտավատ              |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|23. |Արևածաղիկ  (յուղատու|      |      |       |      |     |      |     |

|    |և  հրուշակեղենի)    |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|24. |Շաքարի ճակնդեղ      |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|25. |Այլ                 |      |      |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|26. |Կարտոֆիլ            |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|27. |Բոստանային          |      |      |       |  X   |     |      |     |

|    |մշակաբույսեր,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (28+...+31)|      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|28. |Ձմերուկ             |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|29. |Սեխ                 |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|30. |Այլ                 |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|31. |Սերմադաշտեր         |      |      |       |  X   |  X  |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|32. |Բանջարանոցային      |      |      |       |  X   |     |      |     |

|    |մշակաբույսեր (առանց |      |      |       |      |     |      |     |

|    |ջերմատների և        |      |      |       |      |     |      |     |

|    |ջերմոցների),        |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|    |(33+35+...+46)      |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|33. |Կաղամբ              |      |      |       |   X  |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|34. |որից` ծաղկակաղամբ   |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|35. |Վարունգ             |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|36. |Լոլիկ               |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|37. |Սմբուկ (բադրիջան)   |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|38. |Տաքդեղ (բիբար)      |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|39. |Սեղանի ճակնդեղ      |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|40. |Գազար               |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|41. |Սոխ                 |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|42. |Սխտոր (ներառյալ     |      |      |       |  X   |     |      |     |

|    |աշնանը ցանվածը)     |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|43. |Կանաչ ոլոռ          |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|44. |Կանաչ լոբի          |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|45. |Այլ                 |      |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|46. |Սերմադաշտեր         |      |      |       |  X   |  X  |  X   |     |

|    |                    |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|47. |Բանջարաբոստանային   |      |      |       |  X   |     |      |     |

|    |մշակաբույսեր (առանց |      |      |       |      |     |      |     |

|    |ջերմատների և        |      |      |       |      |     |      |     |

|    |ջերմոցների),        |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (27+32)    |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|48. |Մշակաբույսեր        |      |      |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |ջերմատներում և      |      |      |       |      |     |      |     |

|    |ջերմոցներում,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|49. |որից` ջերմատներում  |      |      |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|50. |որից (տող 48-ից)`   |      |      |       |  X   |     |  X   |     |

|    |բանջարեղեն          |      |      |       |      |     |      |     |

|    |ջերմատներում և      |      |      |       |      |     |      |     |

|    |ջերմոցներում,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|    |(51+52+53+54)       |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|51. |այդ թվում` վարունգ  |      |      |       |  X   |     |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|52. |լոլիկ               |      |      |       |  X   |     |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|53. |տաքդեղ (բիբար)      |      |      |       |  X   |     |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|54. |այլ                 |      |      |       |  X   |     |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|55. |ծաղիկ ջերմատներում  |      |      |       |  X   |  X  |  X   |  X  |

|    |և  ջերմոցներում,    |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (հատ)      |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|56. |սունկ ջերմատներում  |      |      |       |  X   |  X  |  X   |     |

|    |և  ջերմոցներում,    |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|57. |Սնկանոց առանց       |      |      |       |  X   |  X  |  X   |  X  |

|    |ջերմատան և  ջերմոցի,|      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (մ2)       |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|58. |Ծաղիկ առանց ջերմատան|      |      |       |  X   |  X  |  X   |  X  |

|    |և  ջերմոցի, ընդամենը|      |      |       |      |     |      |     |

|    |(հատ)               |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|59. |Կերային             |      |      |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |մշակաբույսեր,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|    |(60+62+63+65+66+69+ |      |      |       |      |     |      |     |

|    |72)                 |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|60. |Կերի արմատապտուղներ`|      |      |       |  X   |     |      |     |

|    |ներառյալ շաքարի     |      |      |       |      |     |      |     |

|    |ճակնդեղ անասնակերի  |      |      |       |      |     |      |     |

|    |համար               |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|61. |որից` սերմադաշտեր   |      |      |       |  X   |  X  |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|62. |Բոստանային          |      |      |       |  X   |     |      |     |

|    |մշակաբույսեր        |      |      |       |      |     |      |     |

|    |անասնակերի համար    |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|63. |Եգիպտացորեն` սիլոսի,|      |      |       |  X   |     |      |     |

|    |կանաչ կերի և  սենաժի|      |      |       |      |     |      |     |

|    |համար (կանաչ        |      |      |       |      |     |      |     |

|    |զանգված), ընդամենը  |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|64. |որից` սիլոսի համար  |  X   |      |       |  X   |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|65. |Սիլոսային           |      |      |       |  X   |     |      |     |

|    |մշակաբույսեր (առանց |      |      |       |      |     |      |     |

|    |եգիպտացորենի)       |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|66. |Միամյա խոտեր,       |      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|67. |որից` օգտագործված են|  X   |      |       |  X   |     |      |     |

|    |խոտի համար          |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|68. |օգտագործված են կանաչ|  X   |      |       |  X   |     |      |     |

|    |կերի, սենաժի և  այլի|      |      |       |      |     |      |     |

|    |համար (կանաչ        |      |      |       |      |     |      |     |

|    |զանգված)            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|69. |Բազմամյա խոտերի     |      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |ընթացիկ տարվա ցանք  |      |      |       |      |     |      |     |

|    |(ներառյալ անցած     |      |      |       |      |     |      |     |

|    |տարվա աշնան ցանածը) |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|70. |որից` օգտագործված են|  X   |      |       |  X   |     |      |     |

|    |խոտի համար          |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|71. |օգտագործված են կանաչ|  X   |      |       |  X   |     |      |     |

|    |կերի, սենաժի և  այլի|      |      |       |      |     |      |     |

|    |համար (կանաչ        |      |      |       |      |     |      |     |

|    |զանգված)            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|72. |Բազմամյա խոտերի     |      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |անցյալ տարիների     |      |      |       |      |     |      |     |

|    |ցանք, ընդամենը      |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|73. |որից` օգտագործված են|  X   |      |       |  X   |     |      |     |

|    |խոտի համար          |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|74. |օգտագործված են կանաչ|  X   |      |       |  X   |     |      |     |

|    |կերի, սենաժի և  այլի|      |      |       |      |     |      |     |

|    |համար (կանաչ        |      |      |       |      |     |      |     |

|    |զանգված)            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|75. |Բազմամյա խոտեր      |  X   |      |   X   |      |  X  |  X   |     |

|    |սերմերի համար,      |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|76. |որից` առվույտ       |  X   |      |   X   |      |  X  |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|77. |կորնգան             |  X   |      |   X   |      |  X  |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|78. |Թելատու             |      |      |       |      |  X  |  X   |     |

|    |մշակաբույսեր,       |      |      |       |      |     |      |     |

|    |ընդամենը (79+80)    |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|79. |Բամբակ              |      |      |       |      |  X  |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|80. |Այլ                 |      |      |       |      |  X  |  X   |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|81. |Ընդամենը ցանքային   |      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |տարածություն 20 թ.  |      |      |       |      |     |      |     |

|    |բերքի տակ           |      |      |       |      |     |      |     |

|    |(1+14+20+26+47+48+58|      |      |       |      |     |      |     |

|    |+59+78)             |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|82. |որից` ցանված է      |      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |այգիների և          |      |      |       |      |     |      |     |

|    |խաղողանոցների       |      |      |       |      |     |      |     |

|    |միջշարքային         |      |      |       |      |     |      |     |

|    |տարածություններում  |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|83. |Կատարվել է կրկնակի  |      |  X   |  X    |  X   |  X  |  X   |  X  |

|    |ցանք                |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|84. |Կատարվել է ենթացանք,|      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |ներառյալ աշնանը     |      |      |       |      |     |      |     |

|    |կատարվածը           |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|85. |որից` բազմամյա      |      |      |       |  X   |  X  |  X   |     |

|    |խոտերի              |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|86. |Բնական խոտհարքներ,  |  X   |      |       |  X   |  X  |  X   |     |

|    |ընդամենը            |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|87. |որից` օգտագործված են|  X   |      |       |  X   |  X  |  X   |     |

|    |խոտի համար          |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|88. |Հավաքված է խոտ      |  X   |      |       |  X   |  X  |  X   |     |

|    |չօգտագործված        |      |      |       |      |     |      |     |

|    |վարելահողերից       |      |      |       |      |     |      |     |

|____|____________________|______|______|_______|______|_____|______|_____|

|89. |Ցելերի տարածությունը|      |  X   |   X   |  X   |  X  |  X   |  X  |

|    |(ներառյալ սիդերալ և |      |      |       |      |     |      |     |

|    |կուլիսային, ինչպես  |      |      |       |      |     |      |     |

|    |նաև  սև  ցելեր)     |      |      |       |      |     |      |     |

._________________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Տողի|Բազմամյա տնկարկներ   |Ընդամենը  |որից`  |Փաստացի հավաքված|Միջին |

|N   |                     |տնկարկներ,|տնկարկ-|բերքը, ցենտներ  |բերքը |

|    |                     |հեկտար    |ներ    |________________|մեկ   |

|    |                     |          |պտղատու|ընդա-  |որից`   |հեկ-  |

|    |                     |          |հասակի,|մենը   |պտղատու |տարից,|

|    |                     |          |հեկտար |       |հասակի  |ց/հա  |

|    |                     |          |       |       |տնկարկ- |(սյ 4/|

|    |                     |          |       |       |ներից   |սյ 2) |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|    |                     |   1      |   2   |   3   |    4   |   5  |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|90. |Պտուղ և  հատապտուղ   |          |       |       |        |      |

|    |(առանց ջերմատների և  |          |       |       |        |      |

|    |ջերմոցների), ընդամենը|          |       |       |        |      |

|    |(91+92+93+94+95+96+  |          |       |       |        |      |

|    |97)                  |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|91. |այդ թվում` հնդավոր,  |          |       |       |        |      |

|    |ընդամենը             |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|92. |կորիզավոր, ընդամենը  |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|93. |ընկուզապտուղ,        |          |       |       |        |      |

|    |ընդամենը             |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|94. |մերձարևադարձային,    |          |       |       |        |      |

|    |ընդամենը             |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|95. |այլ, ընդամենը        |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|96. |պտղի տնկարան (հատ)   |          |  X    |       |   X    |  X   |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|97. |հատապտուղ բաց        |          |       |       |        |      |

|    |դաշտում, ներառյալ    |          |       |       |        |      |

|    |պտղատու տնկարկների   |          |       |       |        |      |

|    |միջշարքային          |          |       |       |        |      |

|    |տարածություններում   |          |       |       |        |      |

|    |տնկվածը և            |          |       |       |        |      |

|    |տնկարանները, ընդամենը|          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|98. |որից` ելակ           |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|99. |Հատապտուղ            |          |       |       |        |      |

|    |ջերմատներում և       |          |       |       |        |      |

|    |ջերմոցներում,        |          |       |       |        |      |

|    |ընդամենը             |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|100.|որից` ելակ           |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|101.|Խաղող (ներառյալ      |          |       |       |        |      |

|    |տնկարանները),        |          |       |       |        |      |

|    |ընդամենը             |          |       |       |        |      |

|____|_____________________|__________|_______|_______|________|______|

|102.|որից` խաղողի տնկարան |          |   X   |       |   X    |  X   |

|    |(հատ)                |          |       |       |        |      |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար ____________________________________ _______________________

                   (Ազգանուն, անուն)                (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)    __________________________ _________________

                                  (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 05.05.2021 թիվ 05-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 37-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվության ցուցանիշները ներառում են միայն ֆիզիկական անձի կարգավիճակով տնտեսություններին (անկախ նրանից ֆիզիկական անձը տվյալ համայնքի մշտական բնակիչ է, թե` ոչ) վերաբերող, համայնքի կտրվածքով, ամփոփ տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական` տարվա սկզբից:

6. Սույն հրահանգի իմաստով`

1) Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունը գյուղատնտեսական նշանակության հողերի` վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններն են հաշվետու ժամանակահատվածում.

2) Միջին բերքատվությունը հաշվարկվում է ընդամենը հավաքված բերքը հարաբերելով բերքահավաքի տարածության վրա.

3) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք.

4) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է.

5) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն).

6) Ջերմոցները կառույցներ են, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ: Ջերմոցների շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն.

7) Ցելեր բոլոր տեսակի.

ա. Սև ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով:

բ. Մաքուր ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում:

գ. Սիդերալ ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով:

դ. Կուլիսային ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. «Ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ճշտված (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) տվյալները:

8. «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի այն տարածությունների վերաբերյալ տվյալներ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Ցուցանիշն իր մեջ չի ներառում այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի հիմնական չհամարվող մշակաբույսերի ցանքերի տարածությունները:

9. «Հավաքված է բերք, ընդամենը» թիվ 3 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Ցուցանիշը չի ներառում հիմնական չհամարվող կրկնակի ցանքերից, ենթացանքից և այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքը:

10. «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից» թիվ 5 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են կրկնակի ցանքերից իսկ թիվ 6 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:

11. «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 7 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ տվյալներ:

12. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) վերաբերյալ տվյալներ:

13. «Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:

14. «Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հատիկաընդեղենային (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

15. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված տեխնիկական (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

16. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ տվյալներ:

17. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բոստանային (ձմերուկ, սեխ, դդում, սերմադաշտեր և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

18. «Բանջարանոցային մշակաբույսեր (առանց ջերմատների և ջերմոցների), ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ (առանց ջերմատների և ջերմոցների):

19. «Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) ընդամենը ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ տվյալներ: Նշված բաժնի մյուս տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ընդամենը բանջարեղենի, դրանից վարունգի, լոլիկի, տաքդեղի (բիբարի) և այլի (չթվարկված մյուս բոլոր բանջարանոցային մշակաբույսերը ներառյալ կանաչեղենը), ինչպես նաև ծաղկի ու սնկի վերաբերյալ տվյալներ:

20. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված կերային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

21. «Թելատու մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված թելատու (բամբակ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

22. «Ցելերի տարածությունը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի ցելերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:

23. «Պտուղ և հատապտուղ (առանց ջերմատների և ջերմոցների), ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և բաց դաշտում աճեցված հատապտուղների (թութ, ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) ու դրանից ելակի վերաբերյալ տվյալներ:

24. «Հատապտուղ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված հատապտուղների (ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) վերաբերյալ տվյալներ: Նշված բաժնի մյուս տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ելակի վերաբերյալ տվյալներ:

25. «Խաղող, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ տվյալներ:

26. Տնկարան ըստ համապատասխան ցուցանիշի, 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում աճեցված (անկախ նրանից հաշվետվության լրացման պահին դրանք իրացվել են, թե առկա են տնկարանում) տնկիների քանակը:

 

(2-րդ հավելվածը փոփ. 05.05.2021 թիվ 05-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.07.2019
N 37-Ն
Որոշում