ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2019 թվականի N 1041-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 4-ի «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին» N 347-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. օգոստոսի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. օգոստոսի 2-ի
N 1041-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. ապրիլի 4-ի
N 347-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ
Ա. Գրիգորյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Ս. Մնացականյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ
Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Կ. Կույումջյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և
ժողովրդագրության բաժնի պետ
Ծ. Հարությունյան - ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր
ներկայացուցիչ (համաձայնությամբ)»