Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 979-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորանոցային ֆոնդի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող` 21,57 հեկտար հատուկ նշանակության հողատարածքը, 9883,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 7,789,077 դրամ մնացորդային արժեքով կիսաքանդ շինությունները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված անշարժ գույքը գրանցել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համար նախատեսված բյուջետային ծրագրերի ընդհանուր միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

(2-րդ կետը փոփ. 15.08.2019 թիվ 1051-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2019
N 979-Ա
Որոշում