Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանը որոշեց.

i

Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ հաստատված Սահմանադրական դատարանի աշխատակարգը 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին կետով.

«31.1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով առանձին դեպքերում` սույն աշխատակարգի 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործերը քննության ընդունելու հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը Սահմանադրական դատարանի նախագահի կողմից հրավիրվում է Սահմանադրական դատարանի դատավորի հաղորդումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետներում»:

 

Սահմանադրական դատարանի նախագահ     Հ. Թովմասյան

 

24 հուլիսի 2019 թվականի

ՍԴԱՈ-84

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.07.2019
N ՍԴԱՈ-84
Աշխատակարգային որոշում