ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2019 թվականի N 1102-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի օգոստոսի 8-9-ը գործուղել Արցախի Հանրապետություն` Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ կենդանիների տեղաշարժի, փոխադրման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի «11001. Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 8
Երևան