ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2019 թվականի N 992-Ա
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին և 4.2-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի
Երևան