Սեղմել Esc փակելու համար:
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏ ...

 

 

031.0565.2205.00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2000 թվականի մայիսի 23-ից 24-ը ներառյալ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար Մինսկ մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

       Ռոբերտ Քոչարյան                 Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Միխայել Հարությունյան           Հայաստանի Հանրապետության

                                       պաշտպանության նախարարի առաջին

                                       տեղակալ, Հայաստանի Հանրապետության

                                       զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

 

       Արտաշես Թումանյան               Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարի առաջին տեղակալ

 

       Սուրեն Հարությունյան            Բելառուսի Հանրապետությունում

                                       Հայաստանի Հանրապետության արտակարգ

                                       և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական

                                       և այլ մարմիններում Հայաստանի

                                       Հանրապետության մշտական լիազոր

                                       ներկայացուցիչ

 

       Արմեն Գևորգյան                  Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       առաջին օգնական, աշխատակազմի

                                       ղեկավարի առաջին տեղակալ

 

       Վահե Գաբրիելյան                 Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       մամուլի քարտուղար

 

       Զոհրաբ Մնացականյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       աշխատակազմի արտաքին կապերի

                                       վարչության պետ

 

       Հասմիկ Պետրոսյան                Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       աշխատակազմի հասարակայնության և

                                       տեղեկատվության միջոցների հետ կապերի

                                       վարչության պետ

 

       Սերգեյ Շահինյան                 Հայաստանի Հանրապետության Նախագահին

                                       առընթեր ազգային անվտանգության

                                       խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչ

 

       Վահրամ Գաբրիելյան               Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարության

                                       սպառազինությունների վերահսկման և

                                       միջազգային անվտանգության վարչության

                                       պետ

 

       Յուրի Չանչուրյան                Կոլեկտիվ անվտանգության խորհրդի

                                       գլխավոր քարտուղարի մոտ Հայաստանի

                                       Հանրապետության լիազոր ներկայացուցիչ

 

       Միքայել Մելքոնյան               Հայաստանի Հանրապետության

                                       պաշտպանության նախարարության արտաքին

                                       հարաբերությունների և ռազմական

                                       համագործակցության վարչության պետ

 

       Վարդան Ասոյան                   Հայաստանի Հանրապետության պետական

                                       արարողակարգի ծառայության վարչության

                                       պետ

 

Ուղեկցող անձինք

 

       Գրիգորի Սարկիսյան               Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                       անվտանգության ծառայության պետ

 

       Գրիգորի Հայրապետով              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                       անվտանգության ծառայության աշխատակից

 

       Գուրգեն Արսենյան                Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                       անվտանգության ծառայության աշխատակից

 

       Հարություն Գյուլումյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                       անվտանգության ծառայության աշխատակից

 

       Արամ Գրիգորյան                  Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                       և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                       անվտանգության ծառայության աշխատակից

 

       Սերգեյ Սրմիկյան                 Հայաստանի Հանրապետության զինված

                                       ուժերի գլխավոր շտաբի պետի համհարզ

 

       Արթուր Գրիգորյան                Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                       թղթակից

 

       Արման Ղարիբյան                  Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                       օպերատոր

 

       Մխիթար Խաչատրյան                «Արմենպրեսի»  ֆոտոթղթակից

 

       Էմանուել Մկրտչյան               «Սնարք» գործակալության թղթակից

 

       Արամ Սաֆարյան                   «Պրոմեթևս»   հեռուստաընկերության

                                       թղթակից

 

       Ալեն Գասպարյան                  «Պրոմեթևս»   հեռուստաընկերության

                                       օպերատոր

 

       Գագիկ նահապետյան                «Հայաստանի Հանրապետություն»

                                       օրաթերթի թղթակից

 

       Թաթուլ Հակոբյան                 «Ազգ»  օրաթերթի թղթակից

 

       Արիս Ղազինյան                   «Երկիր»  օրաթերթի թղթակից

 

       Վահան Վարդանյան                 «Հայոց աշխարհ»  օրաթերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության նախարարությունների և համապատասխան լրատվության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար 2000 թվականի մայիսի 23-ին կազմակերպել Երևան-Մինսկ, մայիսի 24-ին` Մինսկ-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

22 մայիսի 2000թ.

ՆԿ-565

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.05.2000
N ՆԿ-565
Կարգադրություն