Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 999-Ա

 

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով, պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 47/2 շենք, 106 հասցեի 31.5 քմ մակերեսով պոմպակայանը (իրավունքի պետական գրանցման վկայական N 01042019-01-0140, կադաստրային ծածկագիր` 01-011-0384-0021-001-106) և դրա ներսում գտնվող սարքավորումները, 20.223.999 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան համաձայնագիր:

2. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 999-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ 47/2 ՇԵՆՔ, 106 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԴՐԱ ՆԵՐՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Անվանումը                          |Չ/Մ   |Քա- |Միավորի |Ընդհա-  |

|   |                                   |      |նակը|արժեքը  |նուր    |

|   |                                   |      |    |(դրամ,  |արժեքը  |

|   |                                   |      |    |առանց   |(դրամ,  |

|   |                                   |      |    |ԱԱՀ-ի)  |առանց   |

|   |                                   |      |    |        |ԱԱՀ-ի)  |

|___|___________________________________|______|____|________|________|

|1. |Պոմպերի համալիր «GRUNDFOS» 3       |կոմպ- |1   |11029130|11029130|

|   |պոմպով, տիպ Hudro MPC-3CR120-7,    |լեկտ  |    |        |        |

|   |Q=25մ3/ժ, H=70 մ. N=7,48 կվտ       |      |    |        |        |

|___|___________________________________|______|____|________|________|

|2. |Պողպատե սողնակ D100 մմ հարթ        |հատ   |3   |  217380|  652140|

|   |սկավառակով                         |      |    |        |        |

|___|___________________________________|______|____|________|________|

|3. |Պողպատե սողնակ D80 մմ հարթ         |հատ   |2   |  149114|  298228|

|   |սկավառակով                         |      |    |        |        |

|___|___________________________________|______|____|________|________|

|4. |Պողպատե սողնակ D50 մմ հարթ         |հատ   |6   |  108319|  649914|

|   |սկավառակով                         |      |    |        |        |

|___|___________________________________|______|____|________|________|

|5. |Փական D32                          |հատ   |6   |   37429|  224574|

|___|___________________________________|______|____|________|________|

|6. |Փական D15                          |հատ   |2   |    7651|   15302|

|___|___________________________________|______|____|________|________|

|7. |ֆիլտր D100                         |հատ   |1   |   41195|   41195|

|___|___________________________________|______|____|________|________|

|8. |Էլեկտրական փական 1  1/4            |հատ   |3   |  124597|  373791|

|___|___________________________________|______|____|________|________|

|9. |հետադարձ փական 2                   |հատ   |3   |   37429|  112287|

|___|___________________________________|______|____|________|________|

|10.|ջրի բաք` պլաստիկ, տարողությունը`   |հատ   |3   |  487500| 1462500|

|   |8000 լ                             |      |    |        |        |

|___|___________________________________|______|____|________|________|

|11.|լեդ լուսատու                       |հատ   |2   |   10005|   20010|

|___|___________________________________|______|____|________|________|

|12.|վարդակ                             |հատ   |1   |    2943|    2943|

|___|___________________________________|______|____|________|________|

|13.|անջատիչ                            |հատ   |1   |    3296|    3296|

|___|___________________________________|______|____|________|________|

|14.|12 տեղանոց ավտոմատ անջատիչների տուփ|հատ   |1   |    3531|    3531|

|___|___________________________________|______|____|________|________|

|15.|եռաֆազ ավտոմատ անջատիչ C50         |հատ   |1   |   21730|   21730|

|___|___________________________________|______|____|________|________|

|16.|ավտոմատ անջատիչ C25                |հատ   |3   |    5132|   15396|

|___|___________________________________|______|____|________|________|

|17.|ավտոմատ անջատիչ C20                |հատ   |6   |    5132|   30792|

|___|___________________________________|______|____|________|________|

|18.|ավտոմատ բացվող ալյումինե շերտավոր  |մ2    |8.6 |   48400|  416240|

|   |դարպաս                             |      |    |        |        |

|___|___________________________________|______|____|________|________|

|19.|Պոմպակայան` տեղակայված ք. Երևան,   |մ2    |31.5|  154000| 4851000|

|   |Շենգավիթ վարչական շրջան,           |      |    |        |        |

|   |Բագրատունյաց փողոց, 47/2 շենք,     |      |    |        |        |

|   |թիվ 106 հասցեի -2 նկուղային հարկում|      |    |        |        |

|____________________________________________________________|________|

|Ընդամենը` պոմպակայանի և  սարքավորումների արժեքներն առանց    |20223999|

|ԱԱՀ-ի                                                       |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2019
N 999-Ա
Որոշում