Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1004-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 5-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 12022018-01-0158) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ավելիաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Քանաքեռ, շրջանցիկ թունել 2/5) իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն:

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 26 845 732 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 5 741 732 դրամ.

3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 9 758 268 դրամ կադաստրային արժեքը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 110 628 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) մինչև 2022 թվականի ավարտն իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան իրականացնել 259 760 000 դրամի ներդրում (հնարավոր շեղման հավանականությունը մինչև 15%).

2) մինչև 2022 թվականի ավարտն ստեղծել 45 սեզոնային նոր աշխատատեղ (տարեկան առնվազն 5 ամիս)` միջինը 125 000 դրամ ամսական աշխատավարձով.

3) իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:

(3-րդ կետը փոփ. 17.06.2021 թիվ 997-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում գույքի հանձնման-ընդունման համապատասխան ակտի համաձայն ապահովել գույքի հանձնումը գնորդին:

5. Գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել Հայաստանի Հանրապետության արժույթով` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2019
N 1004-Ա
Որոշում