Սեղմել Esc փակելու համար:
ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2019 թվականի N 1117-Ա

 

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանին 2019 թվականի օգոստոսի 22-24-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե):

2. Էդվարդ Հովհաննիսյանի` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Էդվարդ Հովհաննիսյանի` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված այլ ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էդվարդ Հովհաննիսյանի` Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.08.2019
N 1117-Ա
Որոշում