ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2019 թվականի N 1124-Ա
ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին 2019 թվականի օգոստոսի 27-30-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա)` ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովում կայանալիք աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Ճաղարյանի` Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա)` գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 14
Երևան