Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1003-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 869-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-17-րդ կետերով.

 

«._____________________________________________________________________.

|7. |5402   |Թելեր` համալիր սինթետիկ (բացի կարի|կգ  |400000| 680000000|

|   |       |թելերից)` մանրածախ վաճառքի համար  |    |      |          |

|   |       |չբաժնեծրարված` ներառյալ 67 դտեքսից|    |      |          |

|   |       |պակաս գծային խտությամբ սինթետիկ   |    |      |          |

|   |       |մենաթելերը                        |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|8. |5509   |Մանվածք` սինթետիկ մանրաթելերից    |կգ  |100000| 200000000|

|   |       |(բացի կարի թելերից)` մանրածախ     |    |      |          |

|   |       |վաճառքի համար չբաժնեծրարված       |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|9. |5206   |Մանվածք` բամբակե (բացի կարի       |կգ  |120000| 114000000|

|   |       |թելերից)` 85% զանգվածային բաժնից  |    |      |          |

|   |       |պակաս բամբակի մանրաթելերի         |    |      |          |

|   |       |պարունակությամբ` մանրածախ վաճառքի |    |      |          |

|   |       |համար չբաժնեծրարված               |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|10.|5510   |Մանվածք` արհեստական մանրաթելերից  |կգ  |200000| 280000000|

|   |       |(բացի կարի թելերից)` մանրածախ     |    |      |          |

|   |       |վաճառքի համար չբաժնեծրարված       |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|11.|5604   |Ռետինե թել և  քուղ, մանածագործական|կգ  | 40000|  64000000|

|   |       |նյութերի պատվածքով, մանածագործական|    |      |          |

|   |       |թելեր, 5404 կամ 5405 ապրանքային   |    |      |          |

|   |       |դիրքերում ընդգրկված հարթ և        |    |      |          |

|   |       |նույնանման թելեր` ներծծված,       |    |      |          |

|   |       |պատվածքով կամ ռետինե կամ          |    |      |          |

|   |       |պլաստմասսայե թաղանթ ունեցող       |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|12.|6004   |Տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ  |կգ  | 30000| 105000000|

|   |       |կամ ձեռագործ, 30 սմ-ից ավելի      |    |      |          |

|   |       |լայնությամբ, 5% զանգվածային բաժին |    |      |          |

|   |       |կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե|    |      |          |

|   |       |թելերի պարունակությամբ` բացի 6001 |    |      |          |

|   |       |ապրանքային դիրքում ընդգրկված      |    |      |          |

|   |       |քաթաններից                        |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|13.|6006   |Այլ տրիկոտաժե քաթաններ`           |կգ  |100000| 245000000|

|   |       |մեքենայագործ կամ ձեռագործ         |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|14.|2915   |Թթուներ` ացիկլիկ, միակարբոնային   |կգ  |  5000|  16000000|

|   |       |հագեցած և  դրանց անհիդրիդները,    |    |      |          |

|   |       |հալոգենանհիդրիդները, պերօքսիդներն |    |      |          |

|   |       |ու պերօքսիթթուները. դրանց         |    |      |          |

|   |       |հալոգենացված, սուլֆացված,         |    |      |          |

|   |       |նիտրացված կամ նիտրոզացված         |    |      |          |

|   |       |ածանցյալները                      |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|15.|3204   |Օրգանական ներկող նյութեր`         |կգ  |  8000|  48000000|

|   |       |սինթետիկ, որոշակի կամ անորոշ      |    |      |          |

|   |       |քիմիական բաղադրության.            |    |      |          |

|   |       |պատրաստուկներ` պատրաստված տվյալ   |    |      |          |

|   |       |խմբի 3-րդ ծանոթագրության մեջ      |    |      |          |

|   |       |նշված օրգանական սինթետիկ ներկող   |    |      |          |

|   |       |նյութերի հիմքով. օրգանական        |    |      |          |

|   |       |սինթետիկ արտադրանք, որն           |    |      |          |

|   |       |օգտագործվում է որպես օպտիկական    |    |      |          |

|   |       |սպիտակեցնող նյութ կամ             |    |      |          |

|   |       |լյումինաֆոր` որոշակի կամ անորոշ   |    |      |          |

|   |       |քիմիական բաղադրության             |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|16.|3402   |Նյութեր` մակերևութաակտիվ,         |կգ  |  7000|  11000000|

|   |       |օրգանական (բացի օճառից),          |    |      |          |

|   |       |մակերևութաակտիվ  միջոցներ, լվացող |    |      |          |

|   |       |միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող |    |      |          |

|   |       |միջոցները) և  միջոցներ մաքրող`    |    |      |          |

|   |       |օճառ պարունակող կամ չպարունակող   |    |      |          |

|   |       |(բացի 3401 ապրանքային դիրքում     |    |      |          |

|   |       |նշված միջոցներից)                 |    |      |          |

|___|_______|__________________________________|____|______|__________|

|17.|3809   |Հարդարման միջոցներ, ներկումն      |կգ  | 18000|  19000000|

|   |       |արագացնելու կամ ներկանյութերը     |    |      |          |

|   |       |ֆիքսելու միջոցներ և  այլ ապրանքներ|    |      |          |

|   |       |ու պատրաստի պատրաստուկներ (օրինակ`|    |      |          |

|   |       |մշակման ու խածատման նյութեր),     |    |      |          |

|   |       |որոնք կիրառվում են մանածագործական,|    |      |          |

|   |       |թղթի, կաշվի արդյունաբերության մեջ |    |      |          |

|   |       |կամ նույնանման ճյուղերում` այլ    |    |      |          |

|   |       |տեղում չնշված կամ չներառված       |    |      |          |

._____________________________________________________________________.

«.

2) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,985,700,000» թիվը փոխարինել «3,767,700,000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2019
N 1003-Ա
Որոշում