Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1031-Ա

 

«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(1-ին կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` N 2 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

(4-րդ կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)

5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածներում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

(6-րդ կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)

7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

(7-րդ կետը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 1031-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ` «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌ 01.04.2019 Թ.

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 1031-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ` «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌ 01.04.2019 Թ.

 

.___________________________________________________________________

|NN |Անշարժ    |Անշարժ |Անշարժ գույքի|Անշարժ |Շենք-  |Հար- |Հողա-  |

|ը/կ|գույքի    |գույքի |անվանումը    |գույքի |շինու- |կայ- |մասի   |

|   |գտնվելու  |վկայա- |             |տեսակը |թյուն- |նու- |չափը   |

|   |վայրը     |կանի   |             |       |ների   |թյու-|(հա)   |

|   |          |համարը |             |       |ընդհա- |նը   |       |

|   |          |       |             |       |նուր մա|     |       |

|   |          |       |             |       |կերեսը |     |       |

|   |          |       |             |       |(քառ.մ)|     |       |

|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|

|1. |ք. Երևան, |0101717|ՄԱՌՓ 265     |շենք   |   32.7|    1|       |

|   |Մալաթիա-  |       |             |       |       |     |       |

|   |Սեբաստիայի|       |             |       |       |     |       |

|   |համայնք   |       |             |       |       |     |       |

|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|

|2. |ՀՀ        |2723119|ԱԱՌԿ         |հողամաս|       |     |0.13164|

|   |Արագածոտնի|       |«Աշտարակ»    |       |       |     |       |

|   |մարզ,     |       |օբյեկտ       |       |       |     |       |

|   |ք. Աշտարակ|       |             |       |       |     |       |

|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|

|3. |ՀՀ Արագա- |1611716|ԱԱՌԿ «Թալին» |հողամաս|       |     |0.7833 |

|   |ծոտնի     |       |վարչական շենք|_______|_______|_____|_______|

|   |մարզ,     |       |ԱԱՌԿ «Թալին» |շենք   |125.5  |  1  |       |

|   |ք. Թալին  |       |վարչական շենք|       |       |     |       |

|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|

|4. |ՀՀ Սյունի-|1959361|Ռադիոկայան   |հողամաս|       |     |0.3820 |

|   |քի մարզ,  |       |Ռադիոկայան   |_______|_______|_____|_______|

|   |ք. Սիսիան |       |             |շենք   |67.68  |  1  |       |

|___|__________|_______|_____________|_______|_______|_____|_______|

|5. |ՀՀ Արմավի-|1388773|Կառավարման   |հողամաս|       |     |0.6464 |

|   |րի մարզ,  |       |կայան        |_______|_______|_____|_______|

|   |գ. Ոսկեհատ|       |(«ՀԱՌՓ 85»)  |շենք   |213.1  |  1  |       |

|   |          |       |Կառավարման   |       |       |     |       |

|   |          |       |կայան        |       |       |     |       |

|   |          |       |(«ՀԱՌՓ 85»)  |       |       |     |       |

|___|______________________________________________________________.

|   |Ընդամենը

.___________________________________________________________________

__________________________________.

|Անշարժ    |Անշարժ    |Անշարժ     |

|գույքի    |գույքի    |գույքի հաշ-|

|սկզբնական |կուտակված |վեկշռային  |

|արժեքը    |մաշվածու- |արժեքը     |

|          |թյունը    |(մնացորդա- |

|          |          |յին արժեքը)|

|          |          |           |

|          |          |           |

|__________|__________|___________|

| 1,004,197|   552,309|    451,888|

|          |          |           |

|          |          |           |

|          |          |           |

|__________|__________|___________|

|10,104,094|          | 10,104,094|

|          |          |           |

|          |          |           |

|          |          |           |

|ՀՀ Արագա- |68,051,980 |          |68,051,980 |

|ծոտնի     |___________|__________|___________|

|մարզ,     |7,098,834  |1,246,072 |5,852,762  |

|ք. Թալին  |           |          |           |

|__________|___________|__________|___________|

|ՀՀ Սյունի-|2,016,960  |          |2,016,960  |

|քի մարզ,  |___________|__________|___________|

|ք. Սիսիան |3,184,930  |938,417   |2,246,513  |

|__________|___________|__________|___________|

|ՀՀ Արմավի-|26,456,142 |          |26,456,142 |

|րի մարզ,  |___________|__________|___________|

|գ. Ոսկեհատ|17,835,583 |10,081,288|7,754,295  |

|          |           |          |           |

|          |           |          |           |

|          |           |          |           |

._____________________________________________.

._____________________|___________|

|122.934.634|

__________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 20.08.2020 թիվ 1386-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2019
N 1031-Ա
Որոշում