Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2019 թվականի թիվ 108-Ն

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ձևավորված խնայողությունների միջոցով ապահովել ԱՊՊԱ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը` միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը և ԱՊՊԱ համակարգի կայունությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2019 թվականի հունիսի 25-ի թիվ 28-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2019 թվականի երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների և 2020 թվականի առաջին եռամսյակի վճարների իրականացումը դադարեցնել:

2. Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2020 թվականի 2-րդ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

    տեղակալ                                Ն. Երիցյան

 

2019 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.08.2019
N 108-Ն
Որոշում