ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2019 թվականի N 1142-Ա
ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի օգոստոսի 23-27-ը գործուղել Նորվեգիայի Թագավորություն (Տրոնհեյմ)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ձկնաբուծության կոմիտեի ակվակուլտուրայի ենթակոմիտեի 10-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի` Նորվեգիայի Թագավորություն (Տրոնհեյմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի` Նորվեգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 19
Երևան