Սեղմել Esc փակելու համար:
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2019 թվականի N 1143-Ա

 

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 8-11-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)` ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի Կողմերի բարձրաստիճան հատվածի 14-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի` Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի քարտուղարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.08.2019
N 1143-Ա
Որոշում