Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2019 թվականի N 1145-Ա

 

ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`

1. Հայ ականավոր պատմաբան, ցեղասպանագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. օգոստոսի 19-ի

N 1145-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ա. Թորոսյան        - ՀՀ առողջապահության նախարար

                       

    Ա. Ջանջուղազյան    - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Հ. Մարության       - Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Տ. Հովնան          - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

եպիսկոպոս Հակոբյան   (համաձայնությամբ)

 

    Ա. Իսկանդարյան     - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Մարության       - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»

                         հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Գ. Սարկիսյան       - «Զորյան» ինստիտուտի նախագահ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.08.2019
N 1145-Ա
Որոշում